Ինչպիսին պետք է լինի Անի Պետրոսյանի տղամարդը
Հասարակություն
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Պետրոսյանը, որը լայն մասսաներին հայտնի է սերիալներում եւ ֆիլմերում իր կերտած կերպարներով, մեկ տարի եւ մեկ ամիս եթերից բացակայելուց հետո' այս շրջանում նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «3 կյանք» սերիալում: BRAVO.am-ին նա պատմել է էկրանից այն կողմ իր կյանքի, թատրոնի հանդեպ սիրո մասին, ինչպես նաեւ նշել է, թե ինչպիսի տղամարդ է ցանկանում տեսնել իր կողքին:
Սիրելի աշխատանք
Իմ խաղացած բոլոր կերպարները ժամանակի ընթացքում հարազատ են դառնում: Սկսում եմ նրանց սիրել, որովհետեւ կամա թե ակամա նրանց մեջ ներդնում եմ իմ հոգու մի մասնիկը:
Կամ-կամ
Յուրաքանչյուր դեր ունի իր բարդությունը: Այն հեշտ կամ դժվար չի տրվում, այլ ստացվում է կամ չի ստացվում: Իսկ ստացված լինելու-չլինելու պատասխանը տալիս է հանդիսատեսը եւ հեռուստադիտողը:
Անին' Անիի դերում
«3 կյանք»-ում խաղում եմ Անիի դերը: Ըստ սցենարի' սերիալում էլ Անի է անունս, նվիրված եմ ընտանիքիս, ընկերներիս, նաեւ աշխատանքիս:
Ակնհայտ փոփոխություն
Այլեւս շիկահեր չեմ: Կարծում եմ' Անիի կերպարին մուգ մազերն ավելի բնորոշ են: Բացի այդ, յուրաքանչյուր դեր ստանձնելուց առաջ մտածում եմ չկրկնվելու մասին: Սկզբում նույնիսկ հարազատներս առաջին հայացքից չէին ճանաչում, չէին բարեւում: Դա հենց այն էր, ինչ ուզում էի:
Ինքնաբնորոշում
Ինձ համար դժվար է հերոսուհու ու իմ միջեւ նմանություններ կամ տարբերություններ նշել: Այն, որ ես էլ ամուր մարդ եմ, հաստատ է: Առօրյայում ինձ կբնորոշեմ' շատ զբաղված:
Հեռուստաէկրանից այն կողմ
Հեռուստատեսությունից հեռացել էի 1տարի եւ 1 ամսով: Պատճառը 5 տարի անընդհատ էկրանին լինելն էր. չէի ուզում հեռուստադիտողին ձանձրացնել, ինձ նույնպես դադար էր պետք: Այդ ընթացքում շարունակել եմ խաղալ հարազատ դարձած Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: Զբաղված եմ «Արարատ 73» անտրեպրիզային ներկայացման մեջ, նկարահանվել եմ “Poker.am” գեղարվեստական ֆիլմում… Անընդհատ աշխատանքային պրոցեսի մեջ եմ եղել:
Մաքրագործվելու համար
Վաղ ժամանակներում թատրոնը եկեղեցու նման սրբատեղի է եղել, որտեղ մարդիկ' հանդիսատեսը, եկել են մաքրագործվելու: Շատ կուզեի, որ մեր օրերում էլ որակյալ բեմադրություններ շատ լինեն: Լավ կլինի, որ մարդիկ հաճախակի գան թատրոն:
Անձնական կյանք
Անձնական կյանքիս մասին խոսել չեմ սիրում. իմ անձնականն է: Իսկ դրան վերաբերող հարցին այսպես եմ պատասխանում' փնտրում եմ Սերգեյ Եսենինի եւ Վլադիմիր Վիսոցկու խառնուրդին:
Անիի տղամարդը
Իմ կողքին պատկերացնում եմ խելացի եւ ազնիվ, կարդացած եւ ուժեղ տղամարդու, եւ որ նրա սիրտը ձեռքերի նման մեծ լինի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը