2012-ի ամենաբարձր վճարվող աստղերի ցուցակը
Հասարակություն
Մադոննան գլխավորել է անցյալ տարում ամենաշատը վաստակած հանրահայտ երաժիշտների ցուցակը:
Ըստ Billboard ամսագրի հրատարակչության տվյալների՝ Մադոննան 2012 թվականին հասցրել է վաստակել 34,6 մլն ԱՄՆ դոլար, որից 32 մլն ԱՄՆ դոլարը երգչուհին վաստակել է ողջ աշխարհով կատարած իր շրջագայությունից:
Մադոննան 5 տարի առաջ ևս գլխավորել էր այս ցուցակը, սակայն այս տարի նա իր ետևում է թողել Բրյուս Սփրինգսթինին՝ 33,4 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին գրում է ivona.bigmir.net-ը:
Երրորդ տեղում վաստակած 21,2 մլն ԱՄՆ դոլարով հայտնվել է Pink Floyd -ի հիմնադիրը՝ Ռոդջեր Ուոթերսը: Ի դեպ, Թեյլոր Սվիֆթը, ով անցյալ տարի գլխավորել էր այս վարկանշային աղյուսակը, այս տարի զբաղեցրել է ընդամենը 15-րդ տեղը:
Ամենաբարձր վճարվաղ աստղերի այս նոր ցուցակը ևս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ երաժիշտներին ամենաշատը եկամուտ բերում են շրջագայությունները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)