Ինչպես են ընկալում տղամարդիկ կնոջ ծիծաղը
Հասարակություն
Տղամարդկանց և կանանց «ծիծաղները»
Ծիծաղը ձայնային ազդանշան է, որը մեզ ստիպում է շփվել և ուրախ փոխհարաբերություններ հաստատել շրջապատի հետ:
Ծիծաղի առաջին դպրոցը բացվել է 1909 թվականին Միլանում, որի հիմնադիրը առանձնացրել էր այսպես կոչված մշակութային ծիծաղի տարբեր տեսակներ: Ըստ նրա՝ գերմանացիները ծիծաղում են բարձրաձայն, բրիտանացիները՝ ամբարտավան, ավստրացիները՝ էլեգանտ, իսկ ֆրանսիացիները՝ վարակիչ:
Ինչպես նշում է biopuls.info-ն, ժամանակակից աշխարհում գիտնականները, ուսումնասիրելով ծիծաղի տարբեր դրսևորումերը, ապացուցեցին նաև, որ տղամարդիկ և կանայք ծիծաղում են տարբեր երևույթների վրա:
Կանանց ավելի շատ դուր է գալիս ինտելեկտուալ, սուր և բառախաղի վերածված հումորները: Հոգեբան Մայքլ Օուռենը վստահեցնում է, որ կանայք ծիծաղը օգտագործում են տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով:
Տղամարդիկ ծիծաղի համար նախընտրում են ավելի ագրեսիվ հումորներ, նրանց համար ծիծաղը սեփական ինքնավստահությունը առավել վառ կերպով ընդգծելու միջոց է:
Ուժեղ սեռի ներկայացուցիչները արձագանքում են կանոջ ծիծաղին այնպես , ինչպես նրա մարմնին, դեմիքն, հագուստին: Նրանց ուղեղում կնոջ ծիծաղի հետևանքով ակտիվանում են «հայելային նեյրոնները», որոնք պատասխանատու են գեղեցկության ընկալման համար: Այնպես որ՝ կանանց խորհուրդ է տրվում դիմահարդարման կուրսերից բացի անցնել նաև ծիծաղի պատշաճ դսաընթացներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը