Ինչ է խոսում խմիչքի ընտրությունը կնոջ մասին
Հասարակություն
Շամպայն նախընտրում են սեթևեթող կանայք, նրանք դեմ չեն լինի ամուսնանալ իրենցից տարիքով մեծ տղամարդկանց հետ: Այս կանայք հաճախ են փոխում իրենց ամուսիններին և հարբում են ակնթարթորեն: Այս մասին գրում է cosmopapin.ru-ն:
Օղի խմում են չոր և ուժեղ բնավորություն ունեցեղ կանայք: Նրանք գործում են վստահ, չեն թաքցնում իրենց ցանկությունները և շատ ուշ են հարբում:
Կոնյակ նախընտրում են միջին տարիքի կանայք, որոք ունեն հոգատարության, ջերմության և քնքշության կարիք: Ավելի մեծ ուշադրություն դարձրեք այս կանանց, փորձեք հասկանալ նրանց հոգեկան աշխարհը և նրանք կսկսեն ձեզ սիրել ընդմիշտ: Նրանք շուտ են հարբում:
Վիսկին խմում են ինքնավստահ և առանց բարդույթների կանայք: Շուտ են հարբում, իսկ առավոտյան չեն ուզում հիշել, թե ինչ է եղել երեկ:
Տեկիլան շռայլ և «պայթուցիկ» կանաց համար է: Նրանք կարող են լինել վտանգավոր: Անկանխատեսելի են և պատրաստ են ծայրահեղությունների:
Ռոմ-կոլան այն կանանց համար է, ովքեր սիրում են փորձություններ: Անձնական կյանքում նույնպես: Զգաստ են նրանք, ուշ են հարբում: Այս կանանց հետ չես ձանձրանա:
Ջին-տոնիկ- այս ըմպելիքի սիրահար կանայք քիչ բաներից են գլուխ հանում, հաճախ են խոսում այն թեմաներից, որոնցից ոչինչ չեն հասկանում, շուտ են հարբում, իսկ առավոտյան չեն կարողանում հիշել, թե ինչ է իրենց հետ կատարվել:
Կարմիր գինին ընտրում են զգացմունքային և կրքոտ կանայք: Արտաքուստ այս կանայք կարող են թվալ զուսպ, բայց ներքուստ ուժեղ փոթորիկների խառնաշփոթ են իրենցից ներկայացնում: Այնքան էլ շուտ չեն հարբում:
Սպիտակ գինին նախընտրում են իրենց արժեքն իմացող, զուսպ, սառը և արիստոկրատ կանայք: Նրանք միշտ սթափ են և զգաստ իրենց գործողություններում:
Լիկյորը «քաղցր» կանաց համար է, ովքեր տնային կյանք են վարում: Նրանք լավ են պատրաստում և հմուտ տնային տնտեսուհիներ են: Սիրում են ստանալ թանկարժեք նվերներ:
Գարեջուր խմում են «առանց պահանջների» կանայք: Այս կանայք հոյակապ «տղաներ» են: Նրանց հետ հեշտ է խորհրդակցել և անփոխարինելի գործընկերներ են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը