«Առավոտ». Սահմանամերձ գյուղերն օրեր շարունակ կրակահերթի տակ են. քաղաքացիները անտեսում են
Հայկական Մամուլ
«Մենք ընկղմվել ենք մայրաքաղաքային խնդիրների մեջ և չենք տեսնում, թե սահմանամերձ բնակավայրերում ինչ է կատարվում, սահմանամերձ գյուղերն օրեր շարունակ կրակահերթի տակ են:Ինտրիգային իրավիճակներով տարված մեր քաղաքացիները շատ ավելի կարևոր բաներ են կարծես մոռանում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Աժ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Թերթի դիտարկմանը՝ նախագահը կարծես նախընտրական շրջանում սահմանամերձ գյուղերի մասով իր վերաբերմունքն արտահայտեց, նկատի ունեմ Մովսես գյուղի հայտնի միջադեպը, որը սկանդալի վերաճեց, Նիկոյանը հակադարձեց. «Ցանկացած դարձվածք էլ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Յուրաքանչյար մարդու հետ էլ պատահում է, որ իր մտքինն արտահայտում է ոչ այն կերպ, ինչպես կցանկանար: Բայց, կարծում եմ, մովսեսցիները դա ճիշտ են հասկացել, և այն բարձր տոկոսը, որն իրենք տվել են նախագահին, հենց դրա արտահայտությունն է: Իրենք իրենց վարքագծով ապացուցեցին, որ արժանի են մեծ հարգանքի, և դա իրենք ստանալու են»: ԿԸՀ-ի տվյալներով՝ Մովսես գյուղում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից մոտ երեք անգամ ավելի ձայն է ստացել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը