«ՀԺ». Իշխանության դեմքը չի փոխվում
Հայկական Մամուլ
Փետրվարի 22-ին, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իր այդ քայլը Խլղաթյանը
պատճառաբանել էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Արմավիրում քիչ ձայն է ստացել, և այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ սակայն, «Հայկական ժամանակին» հայտնի դարձավ, որ Խլղաթյանի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել:
Հիշեցնենք, որ օրերս լուրեր էին տարածվել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին, որոնք չհաստատվեցին: Իսկ կարկառուն ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, հրաժարականների առթիվ հայտարարել էր, թե իշխանության դեմքը փոխվում է: Փաստորեն չի փոխվում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը