«Ժողովուրդ». Աբրահամյանն ու Սարգսյանը քննարկե՞լ են մարզպետների հրաժարականների հարցը
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը Սարգսյանի հետ քննարկել է մարզպետների հարցը ու փորձել նրան բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը շատ վճռական է տրամադրված եղել՝ ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն: Աժ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը (ևս մեկ-երկու հոգի) կշարունակեն աշխատել:
«Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Աբրահամյանից պարզել, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որ մարզպետների մնալ-չմնալու հարցն
է քննարկվել: Աժ նախագահը մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով փոխանցեց հետևյալը. «Այո, ես գնացել եմ նախագահի նստավայր, զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց մարզպետների հարց չի քննարկվել»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը