«Հրապարակ». Վհուկների որսը շարունակվում է
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանի հրահանգով «համապատասխան» կառույցներն ընտրություններից անմիջապես հետո ինտենսիվ ուսումնասիրում են,
թե որոնք էին այս վիճակի պատճառները, ովքեր էին մեղավոր: Նպատակը ոչ միայն թիմում տիրող վիճակը հասկանալն է, այլև ապագա կադրային վերադասավորությունները:
Սերժ Սարգսյանը փորձում է սեպը հանել սեպով, մարզպետներին ու քաղաքապետներին հրաժարականի դիմում-առաջարկն անում է անձամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. օրերս նա իր մոտ է կանչել Արմավիրի մարզպետին և ասել. «Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին ասա՝ դիմում գրի-գնա, մարզի մյուս՝ քաղաքապետների հարցով զբաղվում է նախագահը. ինքը կասի, թե ինչ անեք»: Օրակարգում է նաև Մեծամորի, Վանաձորի քաղաքապետների հրաժարականի հարցը: Վհուկների որսը շարունակվում է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը