«Ժողովուրդ». ՕԵԿ-ական Հովհաննես Շահինյանը՝ փոխքաղաքապե՞տ
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ քաղխորհրդի վերջին նիստում քննարկվել է նաև Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության հարցը, և նախնական որոշում կայացվել, որ ցուցակի երկրորդ համարը կլինի Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ բոլորովին վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Հովհաննես Շահինյանը:
Ընտրություններից հետո նա զբաղեցնելու է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը: Իսկ առաջին համարը կլինի կուսակցության քաղաքական դեմքերից մեկը: ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է, թե ՕԵԿ-ում քննարկվել են միայն նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր, իսկ ավագանու ընտրություններին անդրադառնալու են առաջիկայում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը