«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանի որդու ընտրատարածքում Սերժ Սարգսյանը պարտվել է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին, եղել է Աջափնյակ համայնքի ՀՀԿ պատասխանատուն: Հայտնի է, որ Աջափնյակում Սերժ Սարգսյանը, ըստ էության, պարտվել է:
Արման Սահակյանից թերթը հետաքրքրվել է, թե ինչու չի կարողացել հաղթել՝ լինելով Աջափնյակի պատասխանատուն: «Ես ՀՀԿ-ի Աջափնյակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն եմ, իսկ ընտրությունների ժամանակ չեմ կարծում, որ պատասխանատուներ են լինում: Ընտրությունների ժամանակ թիմով իր թեկնածուին են ընդամենը սատարում: Վերջ»,- եզրափակել է Սահակյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը