Իրանական ատոմի շուրջ բանակցությունների 2-րդ օրը Ալմա Աթայում
Իրան
Ղազախստանում միջնորդների միջազգային «վեցնյակի» և Իրանի միջև սկսվել է բանակցությունների երկրորդ օրը իրանական միջուկային ծրագրի շուրջ:
Նշենք, որ «վեցնյակի» մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 6 հիմնական անդամ երկրները՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան: Հաղորդում է BBC-ն:
Պաշտոնական ներկայացուցիչների հաղորդմամբ՝ բանակցությունների առաջին օրը «օգտակար էր»: «Վեցնյակի» երկրները համարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստանալ, սակայն ինքը՝ Թեհրանը, այս մեղադրանքները կտրականապես հերքում է: Իրանցի առաջնորդները պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ