Չինաստանում երեխաների վրա փլվել են դպրոցի դարպասները. 4 զոհ
Աշխարհ
Չինական Լաոհեկու քաղաքի տարրական դպրոցներից մեկի մուտքի մոտ առաջացած խցանումների պատճառով մահացել է 4 երեխա: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը:
Դեպքի վայրից վերջին տեղեկությունների համաձայն՝ երեխաների վրա են փլվել դպրոցի դարպասները, որոնք չեն դիմացել ճնշմանը, երբ երեխաների խումբը փորձել է ներս մտնել դպրոց: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում ամբողջ դպրոցի շինության փլուզման մասին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել:
Այս պահի դրությամբ հաստատվել է 4 երեխաների մահվան և ևս 18-ի հոսպիտալացման մասին լուրերը: Տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան