ԱՄՆ-ի Սենատը Չակ Հեյգելին հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
ԱՄՆ
Չակ Հեյգելը հաստատվել է որպես ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար: Չնայած քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն ակնհայտ է, որ Հեյգելն արդեն հավաքել է անհրաժեշտ ձայների քանակ գերատեսչությունը ղեկավարելու համար. փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Լեոն Պանետային:
Չակ Հեյգելը եղել է Վիետնամի պատերազմի մասնակից և պարգևատրվել «Ալ սիրտ» 2 շքանշանով, որը տրվում էր բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել էին պատերազմում: 1984-ին նա հիմնել է Vanguard բջջային կապի օպերատորի ընկերությունը և դարձել մուլտիմիլիոնատեր:
1997-2009թթ. եղել է Նեբրասկա հայրենի նահանգի սենատորը: 2008-ին նա հավակնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնին, սակայն զիջեց այն Հիլարի Քլինթոնին:
Հեյգելի նկատմամբ հավակնություններ էին ներկայացրել հատկապես նրա համակուսակիցները: Հանրապետականները զգուշանում էին, որ Հեյգելը՝ որպես պաշտպանության նախարար, շատ փափուկ կլինի:
Հեյգելը կոչ է անում կրճատել Պենտագոնի ֆինանսավորումը, քննադատում է Իսրայելի հետ սերտ համագործակցությունը, մտադիր է համոզել Իրանին՝ հրաժարվել իր միջուկային ծրագրերից՝ պատժամիջոցներով նրան սպառնալու փոխարեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)