Honda-ն Ճապոնիայում գործարան կբացի առաջին անգամ վերջին 49 տարվա ընթացքում
Աշխարհ
Honda Motor Co. ընկերությունը հուլիս ամսին նախատեսում է ավտոմոբիլային գործարան բացել Ճապոնիայում: Դա կդառնա Ճապոնիայում ընկերության արտադրության առաջին բացումը վերջին մոտ 50 տարվա ընթացքում: Վերջին անգամ գործարանը բացվել էր 1964 թվականին Սայամա քաղաքում, երբ երկիրը պատրաստվում էր Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այն ժամանակ ճապոնական ՀՆԱ-ն արագ աճ էր գրանցում, հենց այդ պատճառով էլ բոլոր գործարանները երկրում պահանջարկ ունեին, սակայն 1990 թվականի սկզբից արտադրության հետագա ընդլայնման կարիքը հետզհետե նվազում էր:
Honda-ն պլանավորում է գործարան բացել՝ տարեկան արտադրելով 250 հազար ավտոմեքենա, քանի որ թույլ իենը մեծացնում է ճապոնական մեքենաների պահանջարկը: Նոր գործարանը կօգտագործի ավելի նոր, արդյունավետ տեխնոլոգիաներ և թույլ կտա համատեղել կոմպակտ մոդելների արտադրությունը, ինչպիսին է Fit-ը, որը Ճապոնիայում վաճառքի առաջատարն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)