Քաբուլում մահապարտը զինվորական ավտոբուս է պայթեցրել. 10 մարդ վիրավոր է
Աշխարհ
Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանի պաշտպանության նախարարության ավտոբուսի մոտ, 10 մարդ վիրավոր է. այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ահաբեկիչը մոտեցել է ավտոբուսին, որում նստած էին աֆղանական բանակի սպաները, և պայթեցրել հագուստի մեջ ամրացված ռումբը: Զինյալը մահացել է տեղում, 4 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ Աֆղանստանի պաշտպանության նախարարի տեղակալի խոսքերի՝ մահապատը փորձել է բարձրանալ զինվորական ավտոբուս, սակայն զինվորականները թույլ չեն տվել: Իսկ թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդը հայտնել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ միջադեպի արդյունքում զոհվել է 17 մարդ և վիրավորվել աֆղանական բանակի նույնքան ծառայող:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)