Ախալքալաքցի ուսանողները հայհոյում էին դասադուլավորներին (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 27-ին, դասադուլ հայտարարած ուսանողներն իրենց բողոքի երրորդ ակցիան էին կազմակերպել Պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մերձակայքում: Այստեղ արդեն երկրորդ անգամն է, ինչ դասադուլավորները հանդիպում են պատասխան ակցիայի, բայց ոչ թե պաստառների և կոչերի տեսքով այլ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի կողմից ղեկավարվող «կրիմինալ հրոսակախմբի»:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, այսօր արդեն Պետական համալսարանի, այսպես ասած, «լավ տղեքն» էին առաջ եկել և իրենց համալսարանի պատիվն էին պահում: Համալսարանից դուրս եկած տղաները հիմնականում ախալքալաքցիներ էին, ովքեր համալսարանում աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ:
Պետական համալսարանի ուսանողների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցավ քաշքշուկ, որից հետո համալսարանականները սկսեցին հայհոյել ակցիա իրականացնողներին:
Ակցիայի մասնակիցները համալսարանի մոտից հեռանալիս սկսեցին վանկարկել՝ դուք մեր ընկերներն եք, մենք Ձեզ սիրում ենք։ Այդ ընթացքում նույն Գևորգ Մելքոնյանը գոռաց՝ մենք էլ ենք Ձեզ սիրում, բայց մենակ աղջիկներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը