ԱԳՆ թիմը հաղթեց 2013թ. բրեյն-ռինգի Վարչապետի գավաթի խաղարկությունում
ԱՐԽԻՎ
Փետրվարի 26-ին կայացավ «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:
Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակչում առավելության հասավ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ:
Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ Արտաքին գործերի նախարարությունն այսօրվա հաղթանակով ապացուցեց, որ այսուհետ ևս կարող ենք հանգիստ լինել դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այն մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)