Ամերիկայում դու իրավունք ունես հիմար լինել. Ջոն Քերրի
ԱՄՆ
Բեռլինում ելույթ ունենալով ուսանողների մոտ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նշել է. «Ամերիկայի սահմանադրության համաձայն՝ դու իրավունք ունես հիմար լիել, եթե դու դա ցանկանում ես»:
Քերրին նշել է, որ Ամերիկայում յուրաքանչյուր ոք իրավունք ունի բարձրաձայնել իր տեսակետները, թեկուզև դրանք լինեն ոչ տարածված կամ հիմար:
«Մարդիկ երբեմն զարմանում են, թե ինչու է մեր սահմանադրական դատարանը հնարավորություն տալիս մեկ խմբին հանրահավաք կազմակերպել, չնայած որ այն կարող է լինել սադրիչ երևույթ և կարող է վիրավորել մեկ այլ խմբի: Պատճառը ազատությունն է, խոսքի ազատությունը»,-նշել է Քերրին և ավելացրել, որ մենք՝ որպես երկիր և հասարակություն, ապրում ենք կրոնական ազատության և հանդուրժողականության մեջ, ինչ կրոն էլ լինի և քաղաքական ազատության և հանդուրժողականության մեջ՝ անկախ քաղաքական հայացքների: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ձայնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)