Օբաման կոչ է արել Մուրսիին խորհրդարանական ընտրություններին պահպանել ժողովրդավարության սկզբունքները
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել իր գործընկերոջը պահպանել ժողովրդավարության սկզբունքները բոլոր եգիպտացիների համար կայանալիք խորհրդարանական ընտրություների ընթացքում: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ Եգիպտոսի նախագահը պատասխանատվություն է կրում «ժողովրդավարության սկզբունքների պաշտպանության համար, որոնք թանկ են արժեցել Եգիպտոսի ժողովրդի համար», մասնավորապես՝ խոսքը կանանց և բոլոր կրոններին պատկանող մարդկանց իրավունքների մասին է:
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Եգիպտոսի առաջատար ընդդիմադիր ուժը՝ Ազգային փրկության ճակատը, պաշտոնապես հայտարարել է ապրիլ ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների բոյկոտի մասին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)