Մեքսիկական քաղաքում արգելել են մինի շրջազգեստներ կրել
Աշխարհ
Մեքսիկական Սյուդադ Ակունյա քաղաքի բնակչուհիներին այսուհետ կարգելվի մինի շրջազգեստներ կրել, իսկ տղամարդկանց` կանացի հագուստ, այս մասին հայտնում է ABC News-ը: Ըստ քաղաքի անվտանգության վարչության պետ Խավիեր Ագուայո Կամարգոյի` մինի շրջազգեստների և տղամարդկանց հագին կանացի հագուստի արգելքը սահմանվել է ոչ միայն բարոյականության նկատառումներով, այլ նաև` «հանցագործության առանձին տեսակների» կանխարգելման: Նա նաև նշել է, որ մինի շրջազգեստներով կանայք մարմնավաճառներ են և վեճերի պատճառ են հանդիսանում, ինչպես նաև լավ թիրախ են կողոպտիչների համար:
Իսկ կանացի հագուստով տղամարդիկ իրենց հերթին խանգարում են ոստիկանների հետաքննչական աշխատանքներին: Բացի այդ նա հավելել է նաև, որ կանացի հագուստով տղամարդիկ կարող են մտնել հակառակ սեռի ներկայացուցիչների համար նախատեսված կանաց զուգարաններ: Արգելքին արդեն արձագանքնել են LGBT համայնքների ներկայացուցիչները, որոնք խոստացել են բողոքի ակցիաներ կազմակերպել: Նրանք նաև նամակ են ուղղել Մեքսիկայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)