ՊՆ-ի պատասխանը Գևորգ Յազըճյանի բաց նամակին
Հայաստան
Lurer.com էլեկտրոնային կայքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղղված Գևորգ Յազըճյանի բաց նամակի կապակցությամբ դիմել է ՀՀ ՊՆ՝ փորձելով տեղեկանալ պաշտպանական գերատեսչության արձագանքի մասին:
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին հետևյալը.
«Հարգելով պարոն Յազըճյանի հայրենասիրական մտահոգությունները, այնուամենայնիվ նշենք, որ փետրվարի 23-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցածը ընդամենը մշակութային միջոցառում էր: ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը նման երգեր կատարում է ամենատարբեր լեզուներով:
Իսկ Խրախուսանքների և մեդալների շնորհումը մարդկանց աշխատանքի գնահատման միջոց է: ՊՆ-ն միշտ էլ խրախուսել է ու խրախուսելու է հայրենասեր, նվիրված ու աշխատասեր զինծառայողներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտում զգալի ներդրում ունեցած քաղաքացիական անձանց»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին