Արթուր Ղազինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարին
Հասարակություն
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին: Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարևոր առաքելության շրջանակներում կատարված աշխատանքի և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն օժանդակելու համար:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն ու հետընտրական զարգացումները: Առաքելության ղեկավար, դեսպան տիկին Թագլիավինիի կողմից հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարական կրթության խնդիրներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում