Քիմ Քարդաշյան. «Քանիեն սովորեցրեց ինձ գնահատել անձնական կյանքս»
Հասարակություն
Մինչ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգի ընտանիքի համալրումը, զույգն իր երկրպագուներին ուրախացնում է նոր ֆոտոսեսիայով обложек Cosmopolitan и L’Officiel Hommes ամսագրի համար, որոնցից վերջինում զույգը համաձայնել է մերկ լուսանկարվել. այս միջոցով Քիմը հրաժեշտ է տալիս լուսանկարիչներին մինչ հղիության ավարտը:
Նախատեսվում է, որ ռեալիթի շոուի աստղը կլքի հեռուստանախագիծը և կվերադառնա երեխային ունենալուց հետո: Քիմը բավականին վճռական է տրամադրված: Cosmopolitan-ի ապրիլյան համարին տված հարցազրույցում նա ասել է. «Քանիեն ինձ սովորեցրել է այլ կերպ վերաբերվել անձնական կյանքին և արժևորել այն, այլ ոչ թե այն հասանելի դարձնել բոլորին: Նա չի ցանկանում հանդես գալ Ռեալիթի շոուի հերոսի դերում, այդ պատճառով էլ գուցե ես հեռանամ նախագծից: Այդուհանդերձ, այս նախագիծը իմ կարիերայի ընթացքում միշտ կմնա առաջին տեղում: Այն ինձ տվեց կարողություն՝ կիսվելու այն կյանքով, որով ապրում եմ: Ես շատ նպատակներ ունեմ, որոնց դեռ պետք է հասնեմ, և ես գաղափար չունեմ՝ ինչպես կդասավորվի իմ կյանքը առաջիկա երկու տարիներին, բայց անհամբերությամբ սպասում եմ այդ փոփոխություններին»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)