ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան 

Հանրային քննարկում՝ Արդարադատության նախարարությունում

Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 27-ին անցկացվեց հանրային քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ: Քննարկմանը մասնակցում էին միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին քննարկմանը մասնակցելու համար, ինչպես նաև հույս հայտնեց ստանալ կառուցողական առաջարկներ՝ ռազմավարությունում առկա թերությունների շտկման առումով: Նրա խոսքով՝ սա ծրագրի նախնական տարբերակն է, որն ունի խմբագրման կարիք: «Չնայած մենք շարունակում ենք աշխատանքները այն վերջնական տեսքի բերելու համար, այնուամենայնիվ, օգտակար կլինի ևս մեկ անգամ քննարկենք այս նախագիծը, ներկայացնեք ձեր առաջարկներն ու դիտողությունները՝ փաստաթուղթը հնարավորինս վերջնական ու ավարտուն դարձնելու նպատակով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:

ՀՀ ԱՆ Միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Նարինե Սոլոմոնյանը նույնպես չբացառեց հնարավոր թերությունները:

«Բացթողումներ, անշուշտ, կան, քանի որ մի քանի իրավունքներ ներառված չեն ծրագրում. բացը կլրացվի նախագծի լրամշակման ժամանակ: Ողջունելի կլինի, եթե ձեր կողմից ստանանք առաջարկներ. արդյունքում կշահի միայն նախագիծն ու այն խոցելի կողմեր ավելի քիչ կունենա»,- ասաց Սոլոմոնյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը փոխանցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ողջույնի խոսքը հանդիպման կապակցությամբ և նշեց, որ Ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի կարևորագույն փաստաթղթերից մեկը, սակայն, «եթե այս ազգային ռազմավարությունը չլինի ամենակարևոր խնդիրներին պատասխան տվողը, ապա այս փաստաթղթի ընդունումը արդարացված չի լինի»: Այդ նպատակով Վարդևանյանը հորդորեց բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հետևողական լինել, ներկայացնել փաստաթղթի բացթողումները, հանդես գալ առաջարկություններով՝ հույս հայտնելով, որ դրանք անպայման կզետեղվեն ծրագրում:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց բանավոր նկատառումները ներկայացրեցին նախագծում ներառված Կյանքի իրավունքի, Առողջության պահպանման իրավունքի, Երեխաների իրավունքների, Մտքի, կրոնի խղճի և դավանանքի ազատության իրավունքի մասին միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա կառույցների ներկայացուցիչներն իրենց առաջարկությունները գրավոր և համապարփակ ձևով ՀՀ արդարադատության նախարարությանը կներկայացնեն մինչև մարտի 4-ը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը չբացառեց նախագծի շուրջ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս մեկ հանդիպման կազմակերպումը:

Քննարկմանը մասնակցում էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Ապագան քոնն է», «Համահայկական իրավաբանների խորհրդաժողով», «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Սոցիալական արդարություն», «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն», «Երևանի հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ԵՄ խորհրդատվական խմբի, ինչպես նաև Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը
Ամենադիտված