Գառնու դիտակայանն` ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» (ՍՊԾ) գործակալությունում տեղի է ունեցել ՍՊԾ գիտատեխնիկական խորհրդի նիստ: Այն վարում էր ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը, մասնակցում էին ՍՊԾ գործակալության, «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի և «ԵրԿՄԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչներ:
Օրակարգում ընդգրկված էին Գառնու դիտարանի վերագործարկման և հիդրոերկրաբանական կայանի ստեղծման խնդիրները: Մասնավորապես, քննարկվեցին 6 նոր սեյմոգրաֆ սարքերի և 3 սեյսմիկ դիտակայանների տեղադրման, ինչպես նաեւ, Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի վերականգնման կամ փոխարինման հարցերը:
ՍՊԾ պետ Հ. Պետրոսյանը նշեց, որ դեֆորմոգրաֆը վերականգնելու և թվայնացնելու համար կապ է հաստատվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղից հայտնել են, որ պատրաստ են օգնել և աջակցել այդ հարցում:
Նիստի ավարտին որոշում կայացվեց մեկ շաբաթ անց այցելել Գառնու դիտակայան' ավելի մոտիկից ծանոթանալու վերագործարկման հետ կապված խնդիրներին և, ելնելով այցելության արդյունքից, ավելի մանրամասն տեղեկատվությամբ գրություն ուղարկել Ռուսաստանի ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը