Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը Հայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան ԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. Ռյուտե Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար 

Փառահեղ հաղթանակ

Հայաստան

Ս.թ փետրվարի 12-ից 23-ը ՌԴ «Հայրենասիրական դաստիարակությունը 2011-2015 թթ.» պետական ծրագրի շրջանակում ՌԴ Պերմ քաղաքում հերթական անգամ կայացավ «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքը, որին արդեն 3-րդ անգամ իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը:

2011թ.-ին միջազգային հավաքում վարժարանի թիմը զբաղեցրել էր 3-րդ տեղը, 2012թ.-ին' 2-րդ, իսկ այս տարի, արդյունքներում գերազանցելով շուրջ 40 թիմի, գրավել է 1-ին պատվավոր տեղը:

Միջոցառման նպատակն է մատաղ սերնդի մոտ հայրենասիրական գիտակցության ձևավորումը, ԱՊՀ երկրների հայրենասիրական ակումբների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, փորձի փոխանակումը, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Հաղթանակը հեշտ չի եղել, քանի որ մյուս թիմերն էլ իրենց պատրաստվածությամբ ու համառությամբ չեն զիջել միմյանց: Համառ պայքարի արդյունքում վարժարանի սաները հաղթահարել են իրենց առջև դրված ցանկացած բարդ ու դժվարին խնդիրները, որոնք ուղեկցվել են ձմռան ցրտաշունչ օրերով, անտառային բարդ բնակլիմայական պայմաններով' վրանային ավանում:

Անցկացվել են գործնական պարապմունքներ հետևյալ առարկաներից' հակահրդեհային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանություն, փրկարար ծառայություն, օդային տեսադիտում, մարտավարական պատրաստություն, ներքին զորքերի մարտավարություն, ռազմական տեղագրություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, փորձագիտություն, միայնակ արգելագոտի, տուրիստական արգելագոտի, ականապայթյունային աշխատանք, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն, հատուկ նշանակության ստորաբաժանումների ժամանակակից հրաձգային զենք, մարտական գործողությունների իմիտացիա' ինտերակտիվ զենքի գործադրմամբ, կրակային պատրաստություն, երաժշտական պարապմունք, ինչպես նաև ստեղծագործական աշխատանքներ, թիմերի շնորհանդես:

Փետրվարի 23-ին վարժարանի թիմը ուսումնական մասի պետ մայոր Կ.Ավագյանի գլխավորությամբ վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանի սրահում նրանց դիմավորելու էին եկել հարազատները, վարժարանի անձնակազմը և անձամբ վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը, հարազատ ընկերներ, ովքեր օրեր շարունակ համացանցի ուղիղ եթերով հետևում էին սաների բազմաբնույթ ելույթները:
Հաղթանակով վերադարձած սաներին դիմավորեցին հաղթական դափնեպսակով: Սաների կուրծքը զարդարված էր հուշամեդալներով: Ճանաչվելով լավագույն' նրանցից յուրաքանչյուրը հասցրել էր միջազգային հավաքում դառնալ «Օրվա հերոս» անվանակարգի հաղթող, որի համար ևս արժանացել էին առանձին պարգևների: Թիմային հաշվարկում ցուցաբերելով բարձր կամային հատկանիշներ և արդյունքներ' վարժարանի թիմը գրավել է 1-ին պատվավոր տեղը: Սաները մեծ հպարտությամբ և պատվով ձեռքից ձեռք էին փոխանցում հաղթանակած գավաթը:

«Պատանի հայրենասերների» միջազգային հավաքի կազմակերպիչների հետ հանդիպումներում բազմիցս նշվել է, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը մեծ տպավորություն է թողել իր ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, բարձր կամային հատկանիշներով:

Հուզումնալից էր նաև մուտքը վարժարան: Շարահրապարակում շարային կեցվածքով և ծափողջույններով սաներին էին սպասում իրենց ընկերները, ովքեր հպարտ էին նրանց հաղթանակով:

Ողջույնի խոսքով սաներին դիմեց վարժարանի պետ գնդապետ Վ. Ոսկանյանը: Նա շնորհավորեց փայլուն ու փառահեղ հաղթանակի համար, նշեց, որ միջազգային այս հավաքը կարևոր ու շրջադարձային նշանակություն ունի իրենց կյանքում. այստեղ հաղթում են արժանավորները, մտքով ճկուններն ու իմաստնացածները, իսկ սաների պատրաստվածությունը համապատասխանում է այդ ցուցանիշներին: Վ.Վ. Ոսկանյանը նշեց, որ վարժարանի թիմը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե Հայաստանը ուժեղ և նպատակասլաց քաղաքացիներ է կերտում և դաստիարակում, ովքեր ունեն համառություն, նպատակին հասնելու պատրաստակամություն:

2013թ.-ին կայացած հավաքներին վարժարանի թիմի կազմում մասնակցել են
- մայոր Կարեն Ղարիբի Ավագյան' ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ
- կապիտան Շահեն Գառնիկի Սահակյան' 1-ին ուսումնական վաշտի հրամանատար
- լեյտենանտ Նորայր Մարտունիկի Սարգսյան' ֆիզիկական պատրաստության պետ
- սան Մկրտչյան Գուրգեն Տիգրանի
- սան Մարտիրոսյան Մհեր Գուրգենի
- սան Եպիսկոպոսյան Վլադիմիր Արթուրի
- սան Հայրապետյան Տիգրան Արմենակի
- սան Աղամիրյան Վրեժ Լևոնի
- սան Ղուկասյան Հովհաննես Թևոսի
- սան Իսրայելյան Հովհաննես Սարգսի
- սան Մանասյան Յուրա Սերգեի
- սան Ավետիսյան Արսեն Արթուրի
- սան Դավթյան Մհեր Մարատի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ով
Ամենադիտված