Անդրանիկ Հարությունյան. «Սիրում եմ հումորի զգացում ունեցող մարդկանց։ Ինքս էլ եմ այդպիսին…»
Հասարակություն
Հայտնի հայ դերասան Անդրանիկ Հարությունյանը վերջին ժամանակներս չի երեւում հումորիստական հաղորդումներում։ NEWS.am STYLE –ը որոշել է իմանալ պատճառները։
Ինչո՞վ եք այժմ զբաղվում թատրոնում ու հեռուստատեսությունում։
Պատրաստվում եմ «Կարգին սերիալի» նկարահանումների նոր փուլին, որ կսկսվեն մարտին։ Մասնակցում եմ նաեւ «Երեւան» հումորիստական նախագծին։ Ինչ վերաբերում է թատրոնին, ապա այնտեղ առայժմ փոփոխություն չկա։ Նախագծերից մեկը «Սքոչ ու վիսկի» կոչվող ներկայացումն է։ Ի դեպ, շատ հաջող նախագիծ է։
Շատ մասնագիտություններ եք փորձել. դերասան, շոումեն, վարող եւ այլն։ Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ։
Իհարկե, թատրոնը։ Հենց այստեղ եմ զգում իմ ու հանդիսատեսի միջեւ կապը։ Խաբել մարդկանց կամ ինչ-որ թաքցնել չես կարող, չէ՞ որ նրանք ամեն ինչ տեսնում են։
Ինչպե՞ս կնկարագրեք «Կարգին սերիալ» նախագծի Ձեր հերոսին։
Իրականում իմ հերոսն ու նրա կերպարը մեծ իմաստ ունեն։ Հալալի (այդպես է նրա անունը) նման մադիկ շրջապատում են մեզ։ Նրանք յուրաքանչյուր բակում կան, յուրաքանչյուր փողոցում։ Դրա հետ մեկտեղ, իմ հերոսը ներկայանում է միայն լավ կողմից։ Նա խոսում է ոչ միայն ժարգոնով, այլ նաեւ՝ ճիշտ։ Շատ կցանկանայի, որ մարդիկ իմ հերոսին ոչ միայն որպես հումորային կերպար ընկալեին, այլեւ նրանից լավ բան սովորեին։
Ճանաչման ճնապարհին Ձեզ համար ի՞նչն է ամենակարեւորը։
Շատ կարեւոր է բարի ու անկեղծ լինելը։ Այսօր շատ արտիստներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ «աստղային հիվանդություն» ունեն։ Կարեւորը ինքնավերահսկումն է եւ թույլ չտալը, որ հիվանդությանը զարգանա։
Ի՞նչ դեր է խաղում Ձեր առօրյայում հումորը։ Միգուցե՞ այն Ձեզ համար միայն աշխատանք է։
Իհարկե, ոչ։ Սիրում եմ հումորի զգացում ունեցող մարդկանց։ Ինքս էլ այդպիսին եմ։ Առօրյայում ձգտում եմ միշտ ուրախացնել ընտանիքիս ու ընկերներիս։
Աշխատանքը շա՞տ ժամանակ է խլում։ Եւ ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու անձնական կյանքը։
Երբեմն, իհարկե, աշխատանքը շատ է։ Եւ միշտ չէ հաջողվում ընտանիքի հետ լինել։ Սակայն յուրաքանչյուր ազատ րոպեն չեմ կորցնում եւ ձգտում եմ մտերիմներիս հետ լինել։
Ձեր կնոջն օգնո՞ւմ եք երեխային խնամել։
Իհարկե։ Ամեն ինչ ես եմ անում։ Եւ կերակրում եմ, եւ լողացնում, եւ քնում է միայն իմ գրկում…
Մի՞շտ եք երազել հայր դառնալ։
Անկեղծ ասած, այդ մասին երբեք չեմ մտածել։ Եւ, իհարկե, չէի կարող հասկանալ, թե ինչ ուրախություն է հայր լինելը։ Բայց, փառք աստծու, այսօր հնարավորություն ունեմ գրկելու երեխայիս ու նրա ժպիտը տեսնելու։
Աղջիկ էիք ուզում, թե՞ տղա։
Կարեւորը, որ երեխան առողջ ու երջանիկ լինի կյանքում։ Իսկ սեռն այնքան էլ կարեւոր չէ։ Մենք վեց ամսական աղջիկ ունենք։ Կցանկանայի նաեւ որդի ունենալ։
Արդեն մտածո՞ւմ եք, որ ապագա աներ եք։
Ես աշխարհի ամենալավ աները կլինեմ իմ փեսայի համար։
Արդեն նշեցիք, որ ձեր դուստրը վեց ամսական է։ Մտածե՞լ եք, թե ինչ է դառնալու ապագայում։ Ինչպիսի՞ն եք ցանկանում նրան տեսնել։
Ճիշտ չեմ համարում, որ շատ ծնողներ ընտրության ազատություն չեն տալիս իրենց երեխային։ Ես այդպիսին չեմ եւ իմ երեխային կաջակցեմ իր նախաձեռնություններում։ Եթե նա երջանիկ է, երջանիկ եմ եւ ես։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը