Ադելի 21 ալբոմն արդեն երկու տարի շարունակ ամենավաճառվողն է
Հասարակություն
Անցյալ ողջ տարվա ընթացքում վաճառվել է Ադելի 21 ալբոմի ավելի քան 8 մլն ձայնասկավառակի օրինակ, որը վաճառքի էր հավել դեռ 2011 թվականի մարտին:
Սա առաջին անգամն է, որ միևնույն ալբոմը երկու տարի շարունակ լիդեր է ողջ աշխարհում վաճառված ալբոմների շարքում: Իսկ առաջին հորիզոնականի տիրուհուն՝ Ադելին, զիջում է Թեյլոր Սվիֆթը՝ Red ձայնասկավառակով, որն ունեցել է ավելի քան 5 միլիոն վաճառք: Երրորդ հորիզոնականում One Direction խումբն է, որի Up All Night ալբոմից վաճառվել է 4,5 մլն օրինակ: Այս մասին գրում է ivona.bigmir.net-ը:
Ադելի ձայնասկավառակը ավելի վաղ արդեն համարվել էր ամենավաճառվողը ԱՄՆ-ում: 2012 թվականի փետրվարին այն արժանացավ երկու Գրեմմիի՝ «Տարվա լավագույն ալբոմ» և «Լավագույն փոփ ալբոմ»: Ադելի 21 ալբոմն արդեն երկրորդ տարին ամենավաճառվողն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը