«Ժողովուրդ». Ջավախահայերն այս ժողովրդի մի մասնիկն են
Հայկական Մամուլ
«Զորքը բեր առաջ, Ախալքյալակի մեր ժողովրդին բեր առաջ»,- երեկ ԵՊՀ-ի մոտ դասադուլի կոչ անող ուսանողներին «դիմագրավելու» և տարածքից հայհոյանքներով քշելու համար նման կարգադրություններ էր հնչեցնում ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ անդամ Գևորգ Մելքոնյանը:
Արդյոք ջավախահայ պատգամավորնե՞րն են «հրահանգել զորքին» հավաքվել համալսարանի մոտ, «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ վիրահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խուսափեց պատասխանել. «Ես տեղյակ չեմ կատարվածից, հետևաբար չեմ կարող մեկնաբանել»:
Իսկ մեկ այլ ջավախահայ պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, որը նաև դասավանդում է ԵՊՀ-ում, նշեց, թե չի կարելի տարանջատել ազգը հայաստանցիների ու ջավախահայերի: «Դասադուլ են անում իրենց քաղաքացիական պարտքն է անկախ նրանից թե ես այդ մոտեցումն ընդունում եմ, թե ոչ ... Ջավախքի ուսանողները հայ ուսանողներ են, որովհետև նրանք ջավախահայերը այս ժողովրդի մի մասնիկն են առանձին կարգավիճակ ու ազգություն չեն»,- նշեց Թորոսյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը