«Ժողովուրդ». Դասադուլավորները չե՞ն միանա «Ժառանգության» հանրահավաքին
Հայկական Մամուլ
Երեկ Դասադուլի մասնակից մի խումբ ուսանողներ հավաքվել էին Մաշտոցի պուրակում՝ օրվա վերջում քննարկելու իրենց հետագա անելիքները: Ուսանողներից ոմանք կարծիք էին հայտնում, թե չեն ցանկանում միանալ «Ժառանգություն» կուսակցության այսօրվա հանրահավաքին, որպեսզի իրենց դասադուլը չքաղաքականացվի: Մյուսներն էլ կարծում էին, որ ճիշտը միանալն է: Իսկ երբ նկատեցին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները նկարահանում են իրենց քննարկումը, թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե սա իրենց անձնական քննարկումն է: Միայն անհասկանալի է, թե «գաղտնի քննարկումը» ինչու էր արվում հրապարակային՝ Մաշտոցի պուրակում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը