«Հրապարակ». ԲՀԿ համամասնական ցուցակում կընդգրկվի՞ Ռոբերտ Քոչարյանի որդին՝
Հայկական Մամուլ
Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ «Հրապարակի» աղբյուրները՝ իրենք այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով է ավարտվելու ընդդիմադիր նոր բևեռի ձևավորման գործընթացը, այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի «հագով», ինչպես նաև՝ իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները: Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին: Մասնակցության ֆորմատը նույնպես կախված է վերը նշված գործընթացներից:
Ընդ որում, ԲՀԿ-ականները հաստատեցին օրերս իրենց նեղ «կռուգում» շրջանառվող տեսակետը, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում, որ ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը