«Ժողովուրդ». Նման վճարովի ակցիաների քաղտեխնոլոգիան սովորաբար կիրառում են իշխող ռեժիմները. Անդրիաս Ղուկասյան
Հայկական Մամուլ
Արդեն երկու օր է՝ քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ երիտասարդների կողմից իրականացվող դասադուլի կազմակերպիչը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն է, որը Մաշտոցի պուրակի ակտիվ դերակատարներից էր: Ավելին, նշվում է, թե ակցիայի մասնակիցներն իրականում ուսանողության հետ որևէ կապ չունեն, պարզապես վճարվում են Ա. Ղուկասյանի կողմից:
«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա. Ղուկասյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով. «Բնականաբար, նման տեղեկություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նման վճարովի ակցիաների քաղտեխնոլոգիան սովորաբար կիրառում են իշխող ռեժիմները, դա իրենց գործելաոճն է: Իսկ ես այդ ակցիաների հետ որևէ կապ չունեմ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը