«168 ժամ». «Не пойман-не вор». գուցե և չեք բռնվել, բայց բոլորն էլ գիտեն, որ գողացել եք
Հայկական Մամուլ
Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է մտնել պատմության մեջ՝ որպես նոր Հայաստանի կերտող՝ իշխանությունը փոխանցելով Րաֆֆի Հովհաննիսյանին: «Երբեմն կա պարտություն, որը երկու-երեք հաղթանակ արժե: Նախագահական ընտրություններում իր տարած պարտությունը նա կարող է վերածել եռակի հաղթանակի՝ փոխանցելով իշխանությունը»,- «168 ժամի» լրագրողի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետը:
Վիգեն Խաչատրյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցության ձգտող դիրքորոշումը, բայց, դժբախտաբար, չի կարծում, որ իշխանությունները զիջումների կգնան: Ըստ քաղաքագետի գործող իշխանությունը կզիջի միայն պարտության դեպքում չգիտակցելով, որ իշխանությունը համառությամբ պահելու դիրքորոշումն իրենց վրա հետագայում շատ ավելի թանկ է նստելու:«Պետք է ընդունել հասարակության հաղթանակը, շնորհավորել հասարակությանը, ոչ թե ամեն գնով պահել: Ռուսական մի ասացվածք կա՝ «не пойман-не вор»: Գուցե և չեք բռնվել, բայց բոլորն էլ գիտեն, որ գողացել եք: Գիտեմ, որ հարցը չի լուծվի այն եղանակով, ինչին շատերը սպասում են, բայց հույս կա, որ կգտնվի միջանկյալ լուծում՝ երկրորդ փուլ: Երկրորդ փուլում իշխանության համար վիճակն ավելի վատ կլինի, քան այս պահին»,-
նշել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը