«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս «Ֆլեշ» և «CPS» դիզվառելիք մատակարարող ընկերություններից բավական մեծ թվով բենզինի կտրոններ է գնել: Թերթի տեղեկություններով՝ նաև մի շարք մեքենաներ և վարորդներ է վարձել հետընտրական գործընթացները կազմակերպելու համար:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը փորձեց հետաքրքրվել, թե ինչ նպատակով է Ր. Հովհաննիսյանը բենզինի կտրոններ գնել ու վարորդներ վարձել: «Հիմնադրամից կատարված մուծումներն են մեքենաների համար, ուրիշ բան չկա այդտեղ: Մեր մարզային այցելություններն են, այդտեղ գաղտնի բան չկա»,- ասաց նա:
Հավելենք, որ այսօր՝ ժամը 17:00-ին, «Ժառանգություն»-ը հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը