Թաիլանդի իշխանություններն ու ապստամբները մոտ են հաշտեցմանը
Աշխարհ
Թաիլանդը համաձայնության է եկել երկրի հարավում գործող ապստամբական մուսուլմանական խմբավորման հետ, ինչը հույս է ներշնչում առ այն, որ ծայրահեղականների մոտ 10-ամյա պայքարին վերջ կդրվի:
Թաիլանդի անվտանգության ազգային խորհրդի և ապստամբական խմբավորման միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերի միջև պետք է խաղաղ բանակցություններ սկսվեն: Սակայն համաձայնության ստորագրման արարողության ժամանակ մանրամասներ չեն հաղորդվել:
Նշենք, որ 2004 թվականից մինչև օրս Թաիլանդի հարավում զոհվել է ավելի քան 5.000 մարդ: Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)