Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունները շարունակում են լարված մնալ
Հայաստան
Ադրբեջանի ջանքերը՝ հյուրընկալել Եվրոպական օլիմպիական խաղերը և այլ միջազգային իրադարձություններ, ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարները ձգտում են, որ իրեն լուրջ ընդունեն Եվրամիության մայրաքաղաքներում: Սակայն սա չի նշանակում, որ նա ցանկանում է լսել Բրյուսելի ձայնը:
Երբ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատեցին Ադրբեջանի կառավարությանը վերջին ամիսներին ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի և լրագրող Թոֆիք Յաղուբլուի ձերբակալության համար, նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չունի այն կազմակերպությունների նկատմամբ, որի անդամը չէ: Եվրամիության ներկայացուցիչներն իրավունք չունեն խառնվել Ադրբեջանի ներքին գործերի մեջ:
Եվրամիության և Ադրբեջանի լարված հարաբերությունների նշան էր նաև փետրվարի 18-ը, երբ Եվրամիության ԱԳ նախարարները հայտարարեցին, որ նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Հայաստանի հետ Արևելյան համագործակցության գագաթնաժողովի ժամանակ: Ադրբեջանի առումով նրանք պարզապես նշեցին հարաբերությունների մեջ արձանագրված առաջընթացը:
Չնայած որ Եվրամիության համար կարևոր հարց են Ադրբեջանի գազուղիները, սակայն նրա հետ լարված հարաբերությունների հիմնական խնդիրներն են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և Ադրբեջանի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը:
Այս մասին հայտնում է EurasiaNet լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին