Ավստրալիայում 430 մլն դոլարի թմրանյութ են հայտնաբերել
Աշխարհ
Ավտրալիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարավային Չինաստանից ներմուծվող բեռում հայտնաբերվել է հսկայական քանակությամբ մետամֆետամին:
Թմրանյութը կշռում է 585 կիլոգրամ, իսկ արժեքը կազմում է մոտ 430 մլն դոլար: Մետամֆետամինը գտել են անցած ուրբաթ օրը Շենչժենից բերվող քիմիկատների մեջ: Այս գործով ձերբակալվել է 3 մարդ Ավստրալիայից և Հոնգկոնգից: Նրանք պետք է կանգնեն դատարանի առջև Սիդնեյում երեքշաբթի օրը: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց համար առավելագույն պատիժամիջոցը կարող ե դառնալ մահամատիժը: Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)