Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը
Աշխարհ
Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը. գրում է ИТАР-ТАСС-ը: JW Marriott Marquis անունը կրող հյուրանոցն իրենից ներկայացնում է 2 աշտարակից բաղկացած համալիր շինություն: Աշտարակներից յուրաքանչյուրն ունի 355 մետր բարձրություն:
Յուրօրինակ է նաև շինության ոճը. «աշտարակներն իրենցից ներկայացնում են արմավենու ծառեր: Հյուրանոցում ընդհանուր առմամբ կա 16008 համար, որոնցից 1/3-ը՝ լյուքս դասի: 72 հարկից բաղկացած շինության մեջ կա 9 ռեստորան, սրճարան և բար, որոնք տեղավորում են մինչև 3 հազար մարդ: Հյուրանոցային համարի գները սկսվում են օրական 326 դոլարից: Մինչ այս պահը աշխարհում ամենաբարձր հյուրանոցը համարվում էր դարձյալ Դուբայում գտնվող Rose Rayhaan-ը, որի բարձրությունը կազմում էր 333 մետր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)