Իրանը պետք է վաստակի միջազգային հանրության հավատարմությունը. Բան Կի Մուն
Աշխարհ
«Միջազգային հանրությունը սպասում է, որ Իրանը կպարզաբանի իր ատոմային ծրագրի էությունը»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
«Իրանը պարտավոր է ապահովել միջազգային հանրության վստահությունն ու հավատարմությունը»,-նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի և մեծ վեցնյակի միջև բանակցությունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում, որոնք սակայն ոչ մի արդյունք չի ունեցել, բացի այն, որ կողմերը պայմանավորվել են մոտակա շաբաթների ընթացքում ևս մեկ անգամ հանդիպել:
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Բրիտանիան նշել են, որ կկասեցնեն պատժամիջոցները, եթե Իրանը համաձայնվի փակել Ֆարդո ուրան հարստացման կայանը և ուրանի հարստացումը սահմանափակել միայն 20%-ով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)