Մայքլ Բլումբերգը տրամադրելու է 100 մլն դոլար պոլիո հիվանդության դեմ պայքարելու համար
ԱՄՆ
Նյու Յորքի քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 100 մլն դոլար է տրամադրել Bill & Melinda Gates հիմնադրամին պոլիո հիվանդության դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդում է անգլիական Daily mail պարբերականը:
«Անտրամաբանական է, որ ամբողջ աշխարհում դեռևս գոյություն ունի պոլիո հիվանդությունը՝ չնայած արդիական մեխանիզմներին, որոնք կարող են օգնել երեխաներին կանխարգելելու այդ հիվանդությունը»,-նշված է Բլումբերգի հայտարարության մեջ:
Նրա պաշտոնական կայք-էջում նշված է, որ Բլումբերգի հիմնադրամը բարեգործական նպատակներով 2,4 մլրդ դրամ է տրամադրել է, այդ թվում՝ առողջապահության, միջավայրի պահպանման, կրթության ասպարեզներում, որից 330 միլիոնը՝ 2011 թվականին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)