Սիլվիո Բերլուսկոնին մեղադրվում է կոռուպցիայի մեջ
ԱՐԽԻՎ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հետաքննության է ենթարկվում այն մեղադրանքով, որ նա 2006 թվականին կաշառել է ձախակողմյան սենատորին:Այս մասին նշում է Agence France Presse գործակալությունը:
«Սիլվիո Բերլուսկոնին մեղադրվում է ձախակողմյան սենատոր դե Գրեգորիոյին կաշառելու մեջ»,- այս մասին նշել է ձախաթևյան La Repubblica օրաթերթը:
«Քննիչները նշում են, որ Բերլուսկոնին դե Գրեգորիոյին վճարել է 3 միլիոն եվրո»,- նշված է հոդվածի մեջ:
Դեպքը վերաբերում է 2008 թվականին, երբ ձախակողմյան սենատորը Բերլուսկոնիին օգնել է տապալել կառավարությունը, որից հետո տեղի ունեցած ընտրություններում հաղթանակ տարավ վերջինս և դարձավ Իտալիայի վարչապետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)