Չինաստանի մայրաքաղաք Պեկինը ծածկվել է փոշու ամպով
Աշխարհ
Չինաստանի մայաքաղաք Պեկինի վրա այսօր հսկայական փոշե մրրիկ է կախվել՝ իր հետ բերելով անապատի մանր ավազահատիկներ Ներքին Մոնղոլիայից, գրում է ИТАР-ТАСС-ը: Քաղաքը ամբողջովին պատված է փոշու ամպով:
Առավոտյան օդի աղտոտվածության ցուցիչը գերազանցել է «վտանգավոր»-ի մակարդակը՝ կրիտիկական 500 բալը: Պեկինի բնակիչները տեղաշարժվում են բացառապես ածխաթթվի զտիչ դիմակներով՝ ամենուր պատած դեղին փոշուց պաշտպանվելու նպատակով:
Տեսանելիությունը Պեկինում նվազել է 900 մետրի, ինչը բարդացնում է քաղաքային երթևեկությունը: Ավիաթռիչքների հետաձգման մասին դեռևս ոչինչ չեն հաղորդում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)