«Սիրիայի բարեկամները» խոստանում են ավելացնել ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը
Աշխարհ
Հռոմում կայացած «Սիրիայի բարեկամներ» հանդիպման մասնակիցները խոստացել են ավելացնել սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող քաղաքական և նյութական աջակցությունը և ափսոսանք են հայտնել առ այն, որ երրորդ երկրները զենք են մատակարարում նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին, այս մասին հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության տվյլաների` հանդիպման մասնակիցները սիրիական իշխանություններից նաև պահանջել են անմիջապես դադարեցնել անկանոն «հարվածներ» հասցնել բնակելի թաղամասերին` համարելով դա մարդկության դեմ հանցագործություն: Հռոմում ընթացող աշխատանքներին մասնակցում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև արտաքին գործերի ինը նախարար, այդ թվում` նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան