Հայ բնապահպանը նոմինացվել է «լրագրողներ առանց սահմանի» տիտղոսի համար
Հասարակություն
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է մամուլի, լրագրողների, համացանցի օգտատերերի ազատության պաշտպանությամբ հայտարարել է նոր Netizen(«համացանցի քաղաքացի») նախագծի մասին:
«Լրագրողների առանց սահմաններին» առաջարկում է բոլոր ցանկացողներին քվեարկել ինը այդպիսի օգտատերերից մեկի օգտին, որոնք ներկայացված են Եգիպտոսից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Մալիից, Սենեգալից, Վիետնամից, Ղազախստանից:
Ռուսաստանը այս քվեարկության ժամանակ ներկայացում է հայազգի Սուրեն Ղազարյանը, որը քաղաքական ապաստարան է խնդրել Էստոնիայից:
Ռուսաստանում Ղազարյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ «սպանության սպառնալիքի» մեղադրանքով:Ինչպես նշում է Ղազարյանը օգոստոսի երկուսին Գելենջիկում բախում է տեղի ունեցել իր և մասնավոր սեփականության պահակի միջև, որից հետո պահակը բողոքի դիմում է ներկայացրել ոստիկանություն,որտեղ նշել է բնապահպանը սպառնացել է սպանել նրան:
Անցած տարվա հունիսին Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման. նա մեղավոր է ճանաչվել Կրասնոդարի երկրամասում անտառի ցանկապատի վրա վիրավորանք գրելու համար: Բնապահպանն ասել էր, որ այդ գրությունն արել էր Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի ամառանոցի պարսպին: Բնապահպանները պնդում են, որ այդ ամառանոցի կառուցման համար հատվում են «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակներ:
Հայ բնապահպանի համար կարող եք քվեարկել այստեղ.
https://netizen2013.thismoment.com/youtube/#


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը