Մենչը, Զառան, Անդոն, Գրիգորը, Դելոն եւ ուրիշներ` նոր «Yere1»-ում
Հասարակություն
Մեկ տարվա ընդմիջումից հետո հեռուստադիտողին շաբաթական երկու օր կես ժամով առօրյա հոգսերից կտրելու է գալիս «Yere1»-ը. այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում նշել են հեռուստանախագծի պրոդյուսերն ու դերասանները:
2008 թվականից եթեր հեռարձակվող հումորային նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ «Yere1»-ի նոր եթերաշրջանում իր հետ խաղում են Գրիգոր Դանիելյանը, Դելոն՝ Վահագն Ստեփանյանը, Զառա Սահակյանը, Անդոն՝ Անդրանիկ Հարությունյանը, Սեպուհ Ապիկյանը եւ ուրիշներ:
«Բացառությամբ Վիպոյանների՝ մյուս կերպարները նոր են, որոնց թվում են խոպանչի Սասունն ու իր ընտանիքը, Խափլանյանների սուտասան ընտանիքը եւ անհաջողակ լրագրող Գառնիկ Գոմշյանը»,-ասել է «Yere1»-ի պրոդյուսերը:
Վիպոյանի սիրելի թիկնապահ Սերոժի դերում հանդես եկող Գրիգոր Դանիելյանն էլ նշել է, որ այս եթերաշրջանում երկու կերպար է մարմնավորելու.«Խոպանչի Սասունի դերում եմ հանդես գալու, որը 15 տարի է՝ թողել է ընտանիքն ու գնացել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի»:
Նախագծի դերասանական կազմը համալրել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանը. «Անհաջողակ լրագրող Գառնիկ Գոմշյանի կերպարն եմ մարմնավորելու: Սիրով համաձայնեցի նկարահանվել «Yere1»-ում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը