Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 

«Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին». Մարտիրոս Սարյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև մի փոքրիկ հատված ենք ներկայացնում Շ. Խաչատրյանի Մարտիրոս Սարյանին նվիրված` «Մարդը բնություն է, բնությունը` մարդ» գրքից «Բարև Ձեզ, Վարպետ» ենթագլուխը:

Այսօր փետրվարի 28-ն է՝ Վարպետի ծննդյան օրը:

Օրը անձրևով է սկսել: Շտապում եմ նրա մոտ ու մտածում անձրևի մասին: Հիշում եմ, որ Վարպետը ամեն առավոտ «ստուգում է» օրը, նայում երկնքին, հետո հայացքը սևեռում հեռուն, գտնում ինչ-որ բան ու մրմնջում` «Ի՜նչ հետաքրքիր է…»: Գիտեմ, որ նա երբեք «լավով» կամ «վատով» չի բնորոշում օրը, չի դժգոհում, ինչպիսին էլ այն սկսած լինի: Ակամա հանգստանում եմ ու մտնում ներս:

Վարպետը սովորական տրամադրության մեջ է: Այդ սովորականը միշտ զարմանալի է ինձ համար, միշտ խոր:

Ամենասովորականը նրա համար, ինչպես շատերը գիտեն, ուրախ, ժպիտով ու հումորով լեցուն պահերն են: Բայց ես հաճախ տեսնում եմ նրան նաև հուզված, աչքերն արցունքակալած: Այդպես հուզվում է նա մոտավորապես այն պահերին, երբ խոսում ու հայացքի առջև կենդանանում են տխուր պատկերներ մայր ժողովրդի անցյալից: Նրան շրջապատող մարդիկ քարանում են այդ ժամանակ, ոմանք էլ` նրա հետ հուզվում: Այդ պահերին Վարպետը ինձ թվում է արտասովոր մենակ ու միաժամանակ զարմանալիորեն մարդկանց միասնացած: Ստիպված եմ լինում խախտել լռությունը:

- Վարպետ, մի հուզվեք:

- Ինչպես կարող եմ չհուզվել, - պատասխանում է նա, - ես մարդ եմ, չէ՞, կենդանի մարդ, ո՞նց կարող եմ չհուզվել: Կյանքը ինքը հուզմունք է, չէ՞…

 

Ես միշտ նկատում եմ, որ նման հուզված պահերից ոչ մեկը իր անձնական կյանքին ու վշտերին չի վերաբերում (իսկ նա անձնական վշտեր շատ ունի, այն էլ շատ խոր` տասնյակ լավագույն նկարների կորուստ, սիրելի որդու մահ …): Ավելին, նա ուրիշի ներկայությամբ այդ մասին երբեք չի խոսում: Մի անգամ կնոջ` Լուսիկի վատ զգալու պատճառով ծանր հուզում ապրեց: Այդ պահը նա անցկացրեց մենակ, մեծ որդու` Սարգիսի աշխատասենյակում: Իսկ այսօ՞ր, նրա ծննդյան տարեդարձի օրը … Այս օրը ուրիշ է: Գուցե հնարավոր լինի «ավելին» զգալ, լսել իննսուն գարուններ բոլորած մարդու ափսոսանքը, տրտունջը անցած կյանքի ու ժամանակի մասին:

 

- Հա՛, բարի լույս, ինչպե՞ս ես, - դառնում է նա ինձ:

- Ես լավ եմ, Վարպետ, ձեր օրն է այսօր, ձեր ծննդյան օրը, դուք ասեք, ինչպե՞ս եք:

- Իմ ծնո՞ւնդը, - զարմանում է նա: - Ի՞նչ ծնունդ, ես ծնվում եմ ամեն օր, բոլոր մարդիկ էլ ամեն օր ծնվում են, համաձայն չե՞ս …

Զգում եմ, որ նրան արդեն «շեղել» անհնար է:

- Համաձայն եմ, Վարպետ, բայց մի կատակեք:

- Չեմ կատակում, չէ՜: Օրինակ, ի՞նչ ես կարծում, մարդ կարո՞ղ է այսպիսի պահերին ժամանակը մասին չմտածել: Ես հիմա մտածում եմ, որ ժամանակը միշտ եղել է, միշտ կա, ո՛չ գալիս է, ո՛չ էլ անցնում: Մարդն էլ նրա հետ միշտ կա: Իմ կարծիքով, կարևորը սա է …

«Կարևորը մարդու գոյությունն է»: Փորձում եմ ավելի թափանցել այս մտքի մեջ: Ինձ թվում է, որ այսպես կարող է ապրել մի մանուկ կամ մի պատանի, որին կյանքը անվերջություն ու հրաշք է թվում: Նման մտքերով կարող է ապրել մեկը, որ վեր է իրենից, ապրում է ինքնամոռաց կյանքով, որի համար երջանկությունը անձնական ձգտումների բավարարումով երբեք չի սահմանափակվում:

 

Մտածում եմ, ո՞րն է մարդու ամենագնահատելի արժանիքը. տաղա՞նդը, շնո՞րհքը, խե՞լքը, կրթությո՞ւնը, դաստիարակությո՞ւնը, բարությո՞ւնը … դժվար է ասել: Գուցե դրանցից ամեն մեկը: Այս հարցի շուրջ մարդիկ հաճախ են զրուցում: Այդ զրույցին վերջ չկա: Բայց մարդիկ գիտեն, որ յուրաքանչյուր ոք մի ուրիշի մեջ ապրում է ինչ-որ կերպով, որը, թերևս, նշված արժանիքներից ոչ մեկով չի բնորոշվում: Յուրաքանչյուր անհատ իր մեջ կրում է իր բնությունը: Մարդու մեծագույն արժանիքը այդ բնության հարազատ մնալն է, անկեղծ ու անմիջական լինելը: Մանկության տարիներից հետո մարդն սկսում է խորանալ կյանքի ու երևույթների ճանաչման մեջ ու սկսում է «հեռանալ» իրենից` մանկությունից: Բայց հետո, երբ նրա մեջ թև է առնում, արդեն գիտակցված ուժ է ստանում սեփական բնության ձայնը, նա կրկին սկսում է «փնտրել» իրեն, հավատալով իր «ես»-ի ճշմարտությանը: Իսկական մարդը ինչ-որ տեղ միշտ «մանուկ» է, միշտ «բաց»: Իսպառ կորցնել այդ հատկությունը, նշանակում է կորցրած լինել իրեն:


Բոլոր մանուկներն էլ նկարել գիտեն և վերջ ի վերջո նկարիչ է դառնում նա, ով պահպանում է այդ հատկությունը, չի խաթարվում կյանքի հետ ունեցած հարաբերության մեջ, մնում է մաքուր: Չէ՞ որ ստեղծագործությունը սեփական «ես»-ի բյուրեղացումն է:

Շատերին թվում է, թե նկարիչները կամ ընդհանրապես ստեղծագործող մարդիկ առանձնահատուկ, անըմբռնելի հատկություններով են օժտված: Ո՛չ: Ստեղծագործողները նույն սովորական մարդիկ են: Ավելին, ստեղծագործում են բոլորը: Չկա մարդ, որ ինչ-որ մի ուրիշով իրեն հարուստ չզգա: Հենց դա մարդու ստեղծագործելու հատկության հետ է առնչված:

Ժամանակակից մարդը հետզհետե ավելի ու ավելի շատ է ձգտում ու մտածում բնությանը մոտ լինելու մասին: Այս երևույթի մեջ նաև սեփական, ներքին բնությանը մոտ լինելու ենթագիտակցական ձգտումը կա:

«Բնությունը մարդուն կյանք է պարգևում, - հաճախ լսում եմ Վարպետից, և դա մարդու մեծագույն երջանկությունն է: Բնությունը ստեղծում է մարդուն, որ նրա միջոցով տեսնի, ճանաչի իրեն: Մարդն ինքը բնությունն է, բնությունը` մարդը: Մահ չկա: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»:

Եվ սա ինչ-որ ձևակերպում ստացած մտածողություն չէ նրա մոտ: Վարպետի ներքին, բնական զգացողություն է սա, մանկուց մնացած զգացողությունը: Միշտ ապրել է միշտ ստեղծագործել է նա այդ հավատով: Նրա ողջ ստեղծագործության իմաստն ու բովանդակությունն է այդ զգացողությունը: եվ հիմա էլ, ծերունազարդ հասակում, այդ զգացողությունը չի դավաճանում նրան, նա արթուն է միշտ: Նա շրջապատի գեղեցկությունը շարունակում է ընկակել մանուկի պես, բնությունն զգում է իր մեջ: Եթե դեռ տեսնում է և զգում, ուրեմն երջանիկ է …

«Մարդն ինքը բնությունն է»: Վարպետի համար մարդուն վերաբերող հարցի սպառիչ պատասխանն է սա: Ահա թե ինչո՞ւ կարևորից կարևորը նրա համար մարդու գոյությունն է:

Ակամա մտածում ես, աշխարհիկ ինչպիսի ոգի, աներեր լավատեսություն ու կյանքի չբացատրվող սեր կա մեր ժողովրդի մեջ, Վարպետի մեջ: Ճշմարիտ աշխարհընկալման զարմանալի պարզ ձև է սա: Բնությունն զգալ իր մեջ, իրեն` բնության մեջ: Եվ հնարավո՞ր է արդյոք նման մտածողություն ունենալ, սակայն առաջավոր, խիզախ ստեղծագործական թռիչքի ունակ չլինել:

 

«Նրա վրձինը միայն ի վիճակի է ներկայացնել Հայաստանը, երկրի հոգին, այն անդորրը, վեհը, վսեմը, բիբլիական երկիրը: Նրա շնորհիվ միայն զգում ես մեր աստվածաշնչյան երկիրը, լեռները, հողը …»: Այս տողերը Ավետիք Իսահակյանի անտիպ ինքնագրերից են, որ այսօր բանաստեղծի ընտանիքից նվեր ստացավ Վարպետը: Ծոցատետրի մի էջում ակամա գրված, բայց իմաստուն այս խոսքերի մեջ թաքնված է նկարչի ներաշխարհի գաղտնիքը կարդալու բանալին …

 

Մարդիկ անընդհատ գալիս են, գալիս շնորհավորելու, աջը համբուրելու: Իսկ Վարպետի պատասխանները նույն բնույթի են, լսողի մեջ անընդհատ միտք ու պատկեր են ծնում:

Վարպետը խոսում է օտարազգի հյուրերի հետ: Նրանցից մեկը ասում է.

- Մաեստրո Սարյան, ես մի հին ամսագրում կարդացել եմ, որ դուք փետրվարի 29- ին եք ծնվել, եթե այդպես է, ուրեմն, դուք ընդամենը 22 տարեկան եք:

- Քսաներկո՞ւ, - մի պահ զարմանում է նկարիչը ու անմիջապես ուրախ ժպտում:

- Ի՞նչ կա որ, եթե ասում եք, ուրեմն ճիշտ է: Ես էլ եմ կարծում, որ այդքան եմ:

Սրտաբուխ ծիծաղում է հոգով: Ստեղծված պահը թվում է ոչ մի առնչություն չունի ժամանակի հետ …

Այսպես է նա արձագանքում մարդկանց բարևին: Այսպես նա «մանուկ» է միշտ: կարևորը մարդու գոյությունն է …

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուր լիմֆոբլաստային լեյկեմիա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանշանները Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Ամենադիտված