Թուրքերը կատաղության մեջ են իսլամատյաց լուսանկարի պատճառով
Աշխարհ
Թուրքիայի՝ ԵՄ-ի հարցերով նախարար Իջեման Բաջիսը դատապարտել է բելգիացի քաղաքական գործիչ Ֆիլիպ Դեվինթերին twitter-ում տեղադրած լուսանկարի համար: Լուսանկարում պատկերված են մուսուլմանական հագուստով կին և աղջիկ՝ աղբի 2 տոպրակի հետ, և արված էր հետևյալ գրառումը՝ «գտի՛ր 5 տարբերություն»:
Բաջիսը, ելույթ ունենալով Անկարայում, հայտնել է. «Հանդես է գալիս ոմն հանդուգն մեկը, որին մարդ անվանել անգամ հնարավոր չէ, և որը կանանց նույնացնում է աղբի տոպրակների հետ»:
Դեվինտերի քայլը Աջիսը որակել է որպես «իսլամատյացություն»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)