Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին 

Հաղորդավարուհի Լիլի Հովերի սրտում միշտ արևոտ եղանակ է

Հասարակություն

Ամեն օր Armenia TV-ի եթերից մեզ եղանակի կանխատեսումների մասին հայտնում է Լիլի Հովերը: Նա նաև բազմաթիվ երգերի հեղինակ է և շնորհալի աղջիկ: ArmStar.am-ը զրուցել է Լիլիի հետ ու պարզել նրա հաջողության բանալին:

Լիլի, լինելով այսքան երիտասարդ, հաղորդավարի երկար տարիների փորձ ունեք, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել այս ճանապարհը:

Ես հիշում եմ, որ անգամ փոքր տարիքում իմ այսպես ասած «աստղային կուռքերը» հենց նույն ոլորտից էին: Ես սիրում էի հետևել հաղորդավարների աշխատանքին: Դա ինձ համար իսկական առեղծված էր: Հետո գիտակցաբար որոշեցի, որ ուզում եմ հաղորդավար դառնալ և ստիպեցի ծնողներիս տանել ինձ հաղորդավարական մրցույթի, որն անցկացվում էր ՀԵՊԹ-ին կից մանկապատանեկան դպրոց-ստուդիայում:

Ես դարձա առաջին սաներից մեկը, ինձ հետ միասին սովորում էին նաև իմ այժմյան հայտնի ընկերներն ու գործընկերները: Իսկ հաղորդավարական գործում կուռքերից շատերն այժմ իմ գործընկերներն են:

Սկսեցի աշխատել Հայաստանի Հանրային ռադիոյում, որտեղ կերտվեց իմ ամբողջական ռադիո կերպարը և այդ կերպարն այնքան ամուր էր, որ նույնիսկ հեռուստատեսային որոշ «դեմքեր» խորհուրդ էին տալիս ինձ բավարարվել եղածով. մնալ ռադիոյում և հեռուստատեսություն չբերել ռադիոն: /Ժպտում է/: Մեծագույն հարգանքս իմ ավագ գործընկերներին, ովքեր օգնեցին ինձ լինել նախանձելի կիրթ ու գործում' գիտակ:

Ես շնորհակալ եմ կյանքից, որ ինձ միշտ լավ իմաստով բախել է միայն պահանջկոտ ու գիտակ ղեկավարների և գործընկերների: Խոսքս պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի մասին է, ում ղեկավարությամբ աշխատեցի մեկ այլ ռադիոկայանում և ճանապարհ հարթեցի նաև հեռուստատաեսային աշխարհ: Դրան հաջորդեցին բոլոր փոքր ու մեծ ռադիո և հեռուստատեսային նախագծերը, որոնցում ես մինչ օրս ներգրավվում եմ կամ հեղինակի կամ հաղորդավարի կարգավիճակով:

Կարծում եմ դեռ նոր-նոր է ամեն ինչ սկսվում:

Այսօր Armenia TV-ի եթերում վարում եք եղանակի տեսությունը: Ինքներդ հետևում ե՞ք եղանակի կանխատեսումներին:

Ամեն օր աչքերս բացվելուն պես նայում եմ երկնքին: Նախ ուզում եմ հասկանալ' արդյոք չեմ սխալվել իմ ներկայացրած կանխատեսման մեջ: Եվ երբ խիղճս հանգիստ է, վայելում եմ օրը' անկախ եղանակային փոփոխություններից: Առհասարակ իմ սրտում միշտ արևոտ է:

Ինձ համար սա շատ պատասխանատու գործ է: Մարդիկ հավատում են ինձ, սպասում եղանակի օրվա կանխատեսմանը և պատկերացրեք, եթե չարդարացվեն նրանց սպասելիքները: Հեռուստադիտողների սերը, հավատացեք, մեկ օրում ձեռք չի բերվում, բայց հնարավոր է մեկ վայրկյանում կորցնել այն. ռիսկային է մեր աշխատանքը: Հայ օդերևութաբանների կանխատեսումներն անսխալ են, հակառակ դեպքում' չէի աշխատի այս ֆորմատում, չեմ սիրում ստել:

Լավ տրամադրություն ունենալու Ձեր բանաձևը ո՞րն է:

Լավատեսությունը….

Ես լավատես եմ և կողքիս չեմ կարողանում հանդուրժել վատ տրամադրված մարդկանց:

Փորձում եմ նրանց վարակել իմ լավատեսությամբ, իսկ եթե չի ստացվում, պարզապես չեմ առնչվում նրանց հետ: Իսկապես վախենում եմ պեսիմիստներից:.

Հավանաբար քչերը գիտեն, որ Դուք մի շարք երգերի հեղինակ եք, կպատմե՞ք Ձեր հեղինակած երգերի մասին:

Այո, ես նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակ եմ: Պարզապես հաճելի է, երբ լսում են իմ ստեղծած երգերը, հատկապես առանց իմանալու, որ ես եմ դրանց հեղինակը: Հաճելի է նաև, որ «Հայ Հեղինակ»-ի կողմից, ամեն 3 ամիսը մեկ, հաշվիս մի կլորիկ գումար է հայտնվում: Ուրախ եմ, որ դրանք չեն հնանում:

Լիլի ի՞սկ որտեղ եք սովորել և ի՞նչ մասնագիտություն ունեք:

Ես սովորել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում, դոկումենտալ ֆիլմի ռեժիսուրա բաժնում: Եվ ինչպես նշեցի ՀԵՊԹ-ին կից դպրոց ստուդիայի հաղորդավարական բաժնում:

Թեև այժմ մասնագիտությամբս չեմ զբաղվում' ֆիլմեր չեմ նկարահանում, բայց բուն մասնագիտությունս ինձ ամեն վայրկյան օգնում է հեռուստատեսության ոլորտում: Իսկ կյանքում ռեժիսուրան պարզապես անփոխարինելի օգնական է, այն քայլում է ինձ հետ:

-Ինչպե՞ս հասնել հաջողության, ի՞նչ խորհուրդ կտաք ուսանող երիտասարդներին:

Ընդամենը պետք է լինել անկեղծ. միշտ ու ամենուրեք:

Եթե անկեղծ հայտնեք, թե Ձեզ ինչ է պետք և անկեղծ ջանաք դրա համար, համարեք' հաջողությունը Ձեր ձեռքերում է:

Պարզապես հիշեք, որ ոչ ոք այս աշխարհում չի կարող Ձեզ ընկճել ու առաջ շարժվեք ինչ էլ որ լինի:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՓաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տունԽաչատրյան․ Ընդդիմությունը Պապիկյանի փոխարեն թող զբաղվի երկրի պաշտպանությամբՇաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ամենադիտված