Շեյքը, Big Ang-ը եւ Ամբրոսիոն «ոչ» են ասում ստանդարտներին
Հասարակություն
Լուսանկարիչ Բրյուս Ուեբերը Մայամիի երկնքի տակ է հավաքել մոդելներ Իրինա Շեյքին, Ալեսանդրա Ամբրոսիոյին, պարող Լիլ Բակին, “YouTube”-ի սենսացիա պարող շնիկ Քերիին եւ ուրիշների' իհարկե, գեղեցիկ ֆոտոշարք ստեղծելու համար:
Նրա աշխատանքի արդյունքն արդեն իսկ կարելի է գնահատել. լուսանկարները զարդարում են “CR Fashion Book”-ի գարուն-ամառ համարը: Ամսագրի շապիկի լուսանկարում մոդելներ Իրինային եւ Ալեսանդրային ընկերակցում է ռեալիթի-շոուների թմբլիկ աստղ Big Ang-ը' Անջելան:
Գեղեցկուհիների կազմվածքների տարբերությունը լուսանկարչին չի խանգարել գեղեցիկ կադրեր ստանալ, աղջիկների համար էլ նկարահանումները բավական զվարճալի են ընթացել. նրանց կարող եք տեսնել պարելիս, բանան-ավտոմեքենայով երթեւեկելիս եւ այլ իրավիճակներում:
Bravo.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը