Ինչ գործ ունի Ջուսը փոքրիկ Կարենի հետ (լուսանկարներ)
Հասարակություն
Երգչուհի Ջյուսն արդեն երկրորդ օրն ՝ զվաղված է նոր՝ թվով 9-րդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով: Տեսահոկովակը նկարահանվում է «Tonight» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակն է Գուժ Դուրգարյանը, իսկ խոսքերինը՝ Նինա Ավագյանը:
Ի դեպ, երգչուհին երգը կատարում է փոքրիկ Կարենի հետ:
Տեսահոլովակի նախապատրաստման աշխատանքները սկսվել են դեռևս հունվար ամսից: Ռիթմիկ երգի տեսահոլովակը նկարահանվում է տաղավարային պայմաններում, այն հանդիսատեսի դատին կհանձնվի ապրիլի վերջին:
Գոռի հետ Ջյուսը ծանոթ է վաղուց, իսկ միասին երգելու և տեսահոլովակ նկարահանելու գաղափարը երկուսինն է: Այս մասին գրում է slaq.am-ը:
Ինչպես միշտ Ջյուսը տեսահոլովակում հանդես է գալիս էկզոտիկ ոճում. տեսահոլովակում նրա հագուստի մտահղացումը ռեժիսորինն է:
Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրմասին է, ով մինչ այս երկար տարիներ աշխատել է Դուբայում, իսկ հայկական շոու բիզզնեսից հասցրել է աշխատել միայն Ջյուսի հետ: Սա նրանց թվով երրորդ համատեղ աշխատանքն է:
{gallery}967{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը